| type=page |
| image_css=rfloatimg |
| title=Apache OpenOffice Writer |
| notice=https://www.apache.org/licenses/LICENSE-2.0 |
| ~~~~~~ |
| [](/product/pix/writer-big.png "Սեղմեք ավելի մեծ տարբերակի համար") |
| |
| *Թույլ տալ ձեզ կենտրոնանալ ձեր գաղափարները գրելու վրա* |
| |
| **Writer** ունի այն ամենը, ինչ կսպասեիք ժամանակակից, լիովին հագեցած տեքստի |
| խմբագրիչից։ |
| |
| Այն բավականին պարզ է արագ հուշագրի համար, բայց բավականաչափ հզոր՝ լիարժեք գրքեր ստեղծելու համար |
| բովանդակությամբ, գծապատկերներով, ցուցիչներով և այլն: Դուք ազատ եք կենտրոնանալու ձեր |
| գաղափարների վրա, մինչ Writer-ը դրանց հիանալի տեսք է տալիս: |
| |
| *Հրաշագործները*-ը ազատում են ստանդարտ փաստաթղթեր պատրաստելու հետ կապված բոլոր քաշքշուկներից, |
| ինչպիսիք են նամակները, ֆաքսերը, օրակարգերը, արձանագրությունները կամ իրականացնել ավելի բարդ խնդիրներ, |
| ինչպիսիք փոստի միաձուլումն է: Իհարկե, դուք նաև ազատ եք ստեղծել ձեր սեփական ձևանմուշները, կամ |
| [ներբեռնեք ձևանմուշները][1] Ձևանմուշների մեր պահոցից: |
| |
| *Ոճերն ու ձևաչափումը* ոճաթերթիկների ուժը տրամադրում է յուրաքանչյուր |
| օգտագործողի։ |
| |
| *Ինքնաշտկվող բառարան*-ը կարող է մուտքագրելիս որսալ սխալները, |
| տպելու ընթացքում ստուգելով ուղղագրությունը: Writer-ը կարող է նաև կարգավորել տարբեր լեզուների օգտագործումը |
| ձեր փաստաթղթում: |
| |
| *Ինքնալրացումը*-ը նվազեցնում է մուտքագրման ջանքերը, այն կառաջարկի ընդհանուր բառեր և |
| արտահայտություններ՝ ձեր մուտքագրածը լրացնելու համար: |
| |
| *Տեքստի շրջանակները* և *հղումները* ձեզ հնարավորություն են տալիս լուծելու սեղանադիր հրատարակչական |
| առաջադրանքները տեղեկագրերի, թռուցիկների և այլնի համար, ներկայացված ճիշտ այնպես, ինչպես դուք եք ցանկանում |
| որ լինեն. |
| |
| *Բովանդակության աղյուսակ & Հղումներ* - Բարձրացրեք ձեր երկար, բարդ փաստաթղթերի օգտակարությունը |
| ստեղծելով բովանդակության աղյուսակ կամ ինդեքսավորման տերմիններ, մատենագիտական հղումներ, նկարազարդումներ, |
| աղյուսակներ և այլ առարկաներ: |
| |
| *Բազմաէջ ցուցադրություն* - Writer-ը խմբագրման ընթացքում կարող է նաև արտածել բազմաթիվ էջեր՝ |
| երազանք բարդ փաստաթղթերի դեպքում։ Լավ է աշխատում լայն և բազմակի մոնիտորների հետ: |
| |
| *Նշումներ* - Նշումների հատկությունը ցուցադրում է գրառումներ և մեկնաբանություններ փաստաթղթի կողմում: Սրա |
| շնորհիվ նշումները շատ ավելի հեշտ ընթեռնելի են դադռնում: Բացի այդ, տարբեր օգտվողների գրառումներն |
| արտածվում են տարբեր գույներով` խմբագրման ամսաթվի և ժամի հետ միասին: |
| |
| *HTML, PDF, MediaWiki ձևաչափեր* - Ձեր փաստաթղթերը ազատորեն մատչելի դարձրեք Writer-ի HTML արտահանում ոստայն միջոցով, |
| կամ արտահանեք MediaWiki ձևաչափով՝ վիքիում հրապարակելու համար: Հրապարակեք Portable |
| Document Format (.pdf)` երաշխավորելու համար, որ այն ինչ գրում եք նույնն է, ինչ ձեր ընթերցողն է |
| տեսնում։ Apache OpenOffice-ում PDF արտահանման առանձնահատկությունն ապահովում է ձևավորման հսկայական բազմություն |
| և անվտանգության տարբերակներ; այնպես, որ PDF նիշքերը կարող են հարմարեցվել շատ տարբեր |
| սցենարների, ներառյալ ISO ստանդարտի PDF/A նիշքերը: |
| |
| *.odt ստանդարտ* - Պահեք ձեր փաստաթղթերը OpenDocument ձևաչափով` միջազգային նոր ստանդարտ |
| գրասենյակային փաստաթղթերի համար: Այս XML ձևաչափը նշանակում է, որ կապված չեք Writer-ի հետ: |
| Ձեր փաստաթղթերին կարող եք մուտք գործել ցանկացած OpenDocument համատեղելի ծրագրակազմից: |
| |
| *.docx & .doc աջակցություն* - Writer-ը իհարկե կարող է կարդալ ձեր Microsoft Word-ի բոլոր հին փաստաթղթերը կամ պահպանել |
| ձեր աշխատանքը Microsoft Word ձևաչափով, ուղարկելու համար այն մարդկանց, ովքեր դեռ օգտագործում են |
| Microsoft-ի արտադրանքները: Writer-ը կարող է նաև բացել .docx նիշքեըր, որոնք ստեղծվել են Microsoft Office 2007-ի կամ Microsoft Office 2008-ի հետ Mac OS X-ի համար: |
| |
| [1]: https://templates.openoffice.org "Ներբեռնեք Apache OpenOffice ձևանմուշները" |