type=page image_css=rfloatimg title=Apache OpenOffice Writer notice=https://www.apache.org/licenses/LICENSE-2.0

[![Պաստառի դամփը Apache OpenOffice Writer -ի համար](/product/pix/writer.png)](/product/pix/writer-big.png "Սեղմեք ավելի մեծ տարբերակի համար")

*Թույլ տալ ձեզ կենտրոնանալ ձեր գաղափարները գրելու վրա*

**Writer** ունի այն ամենը, ինչ կսպասեիք ժամանակակից, լիովին հագեցած տեքստի
խմբագրիչից։

Այն բավականին պարզ է արագ հուշագրի համար, բայց բավականաչափ հզոր՝ լիարժեք գրքեր ստեղծելու համար
բովանդակությամբ, գծապատկերներով, ցուցիչներով և այլն: Դուք ազատ եք կենտրոնանալու ձեր 
գաղափարների վրա, մինչ Writer-ը դրանց հիանալի տեսք է տալիս:

*Հրաշագործները*-ը ազատում են ստանդարտ փաստաթղթեր պատրաստելու հետ կապված բոլոր քաշքշուկներից, 
ինչպիսիք են նամակները, ֆաքսերը, օրակարգերը, արձանագրությունները կամ իրականացնել ավելի բարդ խնդիրներ, 
ինչպիսիք փոստի միաձուլումն է: Իհարկե, դուք նաև ազատ եք ստեղծել ձեր սեփական ձևանմուշները, կամ
[ներբեռնեք ձևանմուշները][1] Ձևանմուշների մեր պահոցից:

*Ոճերն ու ձևաչափումը* ոճաթերթիկների ուժը տրամադրում է յուրաքանչյուր
օգտագործողի։

*Ինքնաշտկվող բառարան*-ը կարող է մուտքագրելիս որսալ սխալները,
տպելու ընթացքում ստուգելով ուղղագրությունը: Writer-ը կարող է նաև կարգավորել տարբեր լեզուների օգտագործումը
ձեր փաստաթղթում:

*Ինքնալրացումը*-ը նվազեցնում է մուտքագրման ջանքերը, այն կառաջարկի ընդհանուր բառեր և
արտահայտություններ՝ ձեր մուտքագրածը լրացնելու համար:

*Տեքստի շրջանակները* և *հղումները* ձեզ հնարավորություն են տալիս լուծելու սեղանադիր հրատարակչական
առաջադրանքները տեղեկագրերի, թռուցիկների և այլնի համար, ներկայացված ճիշտ այնպես, ինչպես դուք եք ցանկանում
որ լինեն.

*Բովանդակության աղյուսակ & Հղումներ* - Բարձրացրեք ձեր երկար, բարդ փաստաթղթերի օգտակարությունը
ստեղծելով բովանդակության աղյուսակ կամ ինդեքսավորման տերմիններ, մատենագիտական հղումներ, նկարազարդումներ,
աղյուսակներ և այլ առարկաներ:

*Բազմաէջ ցուցադրություն* - Writer-ը խմբագրման ընթացքում կարող է նաև արտածել բազմաթիվ էջեր՝ 
երազանք բարդ փաստաթղթերի դեպքում։ Լավ է աշխատում լայն և բազմակի մոնիտորների հետ:

*Նշումներ* - Նշումների հատկությունը ցուցադրում է գրառումներ և մեկնաբանություններ փաստաթղթի կողմում: Սրա
շնորհիվ նշումները շատ ավելի հեշտ ընթեռնելի են դադռնում: Բացի այդ, տարբեր օգտվողների գրառումներն 
արտածվում են տարբեր գույներով` խմբագրման ամսաթվի և ժամի հետ միասին:
 
*HTML, PDF, MediaWiki ձևաչափեր* - Ձեր փաստաթղթերը ազատորեն մատչելի դարձրեք Writer-ի HTML արտահանում ոստայն միջոցով,
կամ արտահանեք MediaWiki ձևաչափով՝ վիքիում հրապարակելու համար: Հրապարակեք Portable
Document Format (.pdf)` երաշխավորելու համար, որ այն ինչ գրում եք նույնն է, ինչ ձեր ընթերցողն է
տեսնում։ Apache OpenOffice-ում PDF արտահանման առանձնահատկությունն ապահովում է ձևավորման հսկայական բազմություն
և անվտանգության տարբերակներ; այնպես, որ PDF նիշքերը կարող են հարմարեցվել շատ տարբեր
սցենարների, ներառյալ ISO ստանդարտի PDF/A նիշքերը:

*.odt ստանդարտ* - Պահեք ձեր փաստաթղթերը OpenDocument ձևաչափով` միջազգային նոր ստանդարտ
գրասենյակային փաստաթղթերի համար: Այս XML ձևաչափը նշանակում է, որ կապված չեք Writer-ի հետ:
Ձեր փաստաթղթերին կարող եք մուտք գործել ցանկացած OpenDocument համատեղելի ծրագրակազմից:

*.docx & .doc աջակցություն* - Writer-ը իհարկե կարող է կարդալ ձեր Microsoft Word-ի բոլոր հին փաստաթղթերը կամ պահպանել
ձեր աշխատանքը Microsoft Word ձևաչափով, ուղարկելու համար այն մարդկանց, ովքեր դեռ օգտագործում են
Microsoft-ի արտադրանքները: Writer-ը կարող է նաև բացել .docx նիշքեըր, որոնք ստեղծվել են Microsoft Office 2007-ի կամ Microsoft Office 2008-ի հետ Mac OS X-ի համար:

[1]: https://templates.openoffice.org "Ներբեռնեք Apache OpenOffice ձևանմուշները"