blob: 94c7919150039af458fcd8f6c56fe38bcbc3f5c3 [file] [log] [blame] [view]
type=page
image_css=rfloatimg
title=Apache OpenOffice Impress
notice=https://www.apache.org/licenses/LICENSE-2.0
~~~~~~
[![Պաստառի դամփը Apache OpenOffice Impress համար](/product/pix/impress.png)](/product/pix/impress-big.png "Սեղմեք ավելի մեծ տարբերակի համար")
*Տպավորեք ձեր լսարանին ձեր շնորհանդեսներով:*
**Impress** իսկապես ակնառու գործիք է արդյունավետ մուլտիմեդիա շնոհանդեսներ ստեղծելու
համար: Ձեր շնորհանդեսները կառանձնանան 2D և 3D տեսահոլովակներով, կունենան
հատուկ էֆեկտներ, անիմացիա և բարձր ազդեցության գծանկարչական գործիքներ:
*Վարպետ էջերը* պարզեցնում են ձեր նյութերը պատրաստելու խնդիրը: Խնայեք էլ ավելի
ժամանակը [ձևանմուշները ներբեռնելով][1 Կաղապարների մեր պահոցից:
*Դիտումների ամբողջական շարքերը* աջակցվում են. սահիկներ / ուրվագիծ / Նշումներ / Նյութեր
բավարարելու ներկայացնողի և լսարանի բոլոր կարիքները, գումարած ընտրովի
բազմաշերտ տեսք՝ բոլոր գործիքները ձեր մատների տակ դնելու համար:
*Բազմակի մոնիտորների աջակցություն*, որպեսզի ներկայացնողները կարողանան ունենալ լրացուցիչ նյութեր կամ գրառումներ` իրենց սահիկները ներկայացնելիս:
Սրա առավելագույնը օգտագործեք ինտեգրված [Ներկայացնողի պաստառի][2] միջոցով, որը թույլ է տալիս տեսնել ձեր հաջորդ սահիկները,
ինչպես նաև ժամանակը և բանախոսի գրառումները:
*Հեշտ օգտագործման գծագրության և գծապատկերի գործիքներ* - ձեր շնորհանդեսը համեմելու ամբողջական տեսականի: «Կայանել» ձեր
ամենաշատ օգտագործվող նկարչական գործիքները ձեր
պաստառի շուրջ, պատրաստ մեկ սեղմումով մուտքի համար:
*Սահիկի ցուցադրության շարժապատկերներ և էֆեկտներ* կյանքի են կոչում ձեր ներկայացումը: Տառատեսակները
ապահովում է ցնցող 2D և 3D պատկերներ տեքստից: Ստեղծեք իրական 3D պատկերներ
ապշեցուցիչ արագությամբ և արձագանքեք:
*.odp ստանդարտ* - Պահպանեք ձեր շնորահնդեսները OpenDocument ձևաչափով` գրասենյակային փաստաթղթերի
միջազգային նոր ստանդարտով: Այս XML ձևաչափը նշանակում է, որ դուք կապված չեք Impress օգտագործման հետ։
Դուք կարող եք մուտք գործել ձեր շնորհանդեսներ ցանկացած OpenDocument համատեղելի
ծրագրակազմից։
*.ppt & .pptx աջակցություն* - Իհարկե, ազատ եք ներմուծել ձեր հին Microsoft PowerPoint շնորհանդեսները, կամ
ձեր աշխատանքը պահեք PowerPoint ձևաչափով այն մարդկանց ուղարկելու համար, ովքեր դեռ օգտագործում են Microsoft արտադրանքը:
*Flash .swf աջակցություն* - Այլընտրանքորեն, օգտագործեք Impress ներկառուցված ունակությունը` ձեր շնորհանդեսների
Flash տարբերակները ստեղծելու համար:
[1]: https://templates.openoffice.org "Ներբեռնեք Apache OpenOffice ձևանմուշները"
[2]: https://wiki.openoffice.org/wiki/Presenter_Screen "Կարդացեք ներկայացնողի պաստառի մասին"