type=page image_css=rfloatimg list_css=product title=Apache OpenOffice արտադրանքի նկարագրություն notice=https://www.apache.org/licenses/LICENSE-2.0 css=/product/styles.css

Համատեղելի այլ խոշոր գրասենյակային հավաքակազմերի հետ` Apache OpenOffice-ն անվճար է
ներբեռնելը, օգտագործելը և տարածելը: [Ներբեռնեք այն հիմա][1] և ստացեք՝

![Apache OpenOffice?](/images/AOO_logos/orb.jpg)

  - [Writer](writer.html "Տեքստային խմբագրիչ") տեքստային խմբագրիչ, որը կարող եք օգտագործել
     արագ նամակ գրելուց մինչև մի ամբողջ գիրք թողարկելը:
  - [Calc] (calc.html "Փռված աղյուսակ") հզոր փռված աղյուսակ՝ ձեզ անհրաժեշտ բոլոր գործիքներով
     թվային հաշվետվություններում կամ ճչացող գրաֆիկայում ձեր տվյալների հաշվարկման,
     վերլուծության և ներկայացման համար:
  - [Impress](impress.html "Շնորհանդեսային ծրագիր") ամենաարագ, ամենահզոր
     արդյունավետ մուլտիմեդիա շնորհանդեսներ ստեղծելու միջոց:
  - [Draw](draw.html "Վեկտորային նկարչության գործիք") թույլ է տալիս թողարկել ամեն ինչ՝
     պարզ դիագրամներից մինչև դինամիկ 3D նկարազարդումներ
  - [Base](base.html "Շտեմարան") հնարավորություն է տալիս անխափանորեն շահագործել տվյալների շտեմարանները:
     Ստեղծեք և փոփոխեք աղյուսակները, ձևերը, հարցումները և հաշվետվությունները՝ բոլորը
     Apache OpenOffice-ի միջից:
  - [Math](math.html "Մաթեմատիկական ֆունկցիայի ստեղծող") թույլ է տալիս ստեղծել
     մաթեմատիկական հավասարումներ գրաֆիկական օգտագործողի միջերեսով կամ ուղղակի մուտքագրելով
     ձեր բանաձևերը հավասարումների խմբագրիչում:

## Ինչու՞ Apache OpenOffice։

Apache OpenOffice հոմանիշ է **որակի**:

- [Apache OpenOffice-ի արմատները][2] հետ են գնում քսան տարի՝ ստեղծելու հասուն 
   և հզոր արտադրանք
- Բազմամիլիոն օգտվողներ
- [Անկախ գրախոսողները][3] ողջ աշխարհում երաշխավորում են արտադրանքը
- Լիովին բաց զարգացման գործընթացով Apache OpenOffice-ը թաքցնելու ոչինչ 
չունի - արտադրանքը կանգուն է կամ անկում է ապրում իր հեղինակության շնորհիվ

Apache OpenOffice-ը **հեշտ է օգտագործել**:

- Ծրագրակազմը նայվում և զգացվում է ծանոթ, և անմիջապես օգտագործելի է յուրաքանչյուրի համար
   ով օգտագործել է մրցակցային արտադրանք։
- Apache OpenOffice-ին անցնելը հեշտ է։ Ծրագրաշարը կարդում է  խոշոր մրցակիցների
նիշքերի տեսակների մեծ մասը։
  - Աննշան [լեզվական խոչընդոտներ][4] - եթե այն դեռ մատչելի չէ ձեր լեզվով,
   հավանական է, որ այն շուտով կլինի։
- Apache OpenOffice-ին աջակցում է ընկերական կամավորների համաշխարհային համայնքը,
   ուրախ են օգնություն տրամադրել նորեկներին և փորձառու օգտվողներին։

Apache OpenOffice-ը **անվճար ծրագրակազմ է**:

- Դուք կարող եք ներբեռնել Apache OpenOffice-ը ամբողջովին անվճար հեղինակային վճարներից
- Տեղադրեք այն այնքան համակարգչի վրա, որքան ցանկանում եք
- Օգտագործեք այն ցանկացած նպատակով՝ մասնավոր, կրթական, պետական և հանրային
   վարչարարություն, առևտրային...
- Պատճեններն անվճար փոխանցեք ընտանիքին, ընկերներին, ուսանողներին, աշխատակիցներին և այլն:

Apache OpenOffice-ը **ստանդարտներին համապատասխանող է**:

- այն աշխարհում առաջին ծրագրային փաթեթն է, որն օգտագործում է [OASIS][6] [OpenDocument ձևաչափը][7] (ISO/IEC 26300)
  որպես դրա հարազատ Նիշքի ձևաչափ:

### [Իմանալ ավելին][8] կամ [փորձեք այսօր][1]։


[1]: /hy/download "Ներբեռնեք Apache OpenOffice -ը"
[2]: /about_us/milestones.html
[3]: reviews.html
[4]: /projects/native-lang.html
[6]: https://www.oasis-open.org/
[7]: https://www.oasis-open.org/committees/tc_home.php?wg_abbrev=office
[8]: /why/