type=page image_css=rfloatimg title=Apache OpenOffice Math notice=https://www.apache.org/licenses/LICENSE-2.0

[![Պաստառի դամփը Apache OpenOffice Math -ի համար](/product/pix/math.png)](/product/pix/math-big.png "Սեղմեք ավելի մեծ տարբերակի համար")

*Հեշտ է Ձեր փաստաթղթերի համար հավասարումներ և բանաձևեր ստեղծելը:*

Math-ը Apache OpenOffice-ի մաթեմատիկական հավասարումների բաղադրիչն է: Այն
սովորաբար օգտագործվում է որպես հավասարումների խմբագիր տեքստային փաստաթղթերի համար, բայց կարող է նաև օգտագործվել
այլ տեսակի փաստաթղթերի համար կամ ինքնուրույն: Երբ օգտագործվում է Writer-ի ներսում, ապա
հավասարումը դիտարկվում է որպես տեքստային փաստաթղթի ներսում գտնվող օբյեկտ: Նմանապես, կարելի է
դրանք նաև տեղադրել Apache OpenOffice-ի այլ ծրագրերի մեջ, ինչպիսիք են [Calc][1] և
[Impress][2]:

Math-ը oգտագործելով՝ բանաձև մուտքագրելու երեք հիմնական եղանակ կա.

- Հավասարումների խմբագրիչում մուտքագրեք նշագրումը:
- Աջ կտտացրեք հավասարության խմբագրիչին և համատեքստի ընտրացանկից ընտրեք նիշը:
- Ընտրեք նիշը *Տարրեր* գործիքավանդակից։

[1]: calc.html "Apache OpenOffice Calc"
[2]: impress.html "Apache OpenOffice Impress"