type=page image_css=rfloatimg title=Apache OpenOffice Impress notice=https://www.apache.org/licenses/LICENSE-2.0

[![Պաստառի դամփը Apache OpenOffice Impress -ի համար](/product/pix/impress.png)](/product/pix/impress-big.png "Սեղմեք ավելի մեծ տարբերակի համար")

*Տպավորեք ձեր լսարանին ձեր շնորհանդեսներով:*

**Impress** -ը իսկապես ակնառու գործիք է արդյունավետ մուլտիմեդիա շնոհանդեսներ ստեղծելու 
համար: Ձեր շնորհանդեսները կառանձնանան 2D և 3D տեսահոլովակներով, կունենան
հատուկ էֆեկտներ, անիմացիա և բարձր ազդեցության գծանկարչական գործիքներ:

*Վարպետ էջերը* պարզեցնում են ձեր նյութերը պատրաստելու խնդիրը: Խնայեք էլ ավելի
ժամանակը [ձևանմուշները ներբեռնելով][1]՝ Կաղապարների մեր պահոցից:

*Դիտումների ամբողջական շարքերը* աջակցվում են. սահիկներ / ուրվագիծ / Նշումներ / Նյութեր
բավարարելու ներկայացնողի և լսարանի բոլոր կարիքները, գումարած ընտրովի
բազմաշերտ տեսք՝ բոլոր գործիքները ձեր մատների տակ դնելու համար:

*Բազմակի մոնիտորների աջակցություն*, որպեսզի ներկայացնողները կարողանան ունենալ լրացուցիչ նյութեր կամ գրառումներ` իրենց սահիկները ներկայացնելիս:
Սրա առավելագույնը օգտագործեք ինտեգրված [Ներկայացնողի պաստառի][2] միջոցով, որը թույլ է տալիս տեսնել ձեր հաջորդ սահիկները,
ինչպես նաև ժամանակը և բանախոսի գրառումները:

*Հեշտ օգտագործման գծագրության և գծապատկերի գործիքներ* - ձեր շնորհանդեսը համեմելու ամբողջական տեսականի: «Կայանել» ձեր 
ամենաշատ օգտագործվող նկարչական գործիքները ձեր 
պաստառի շուրջ, պատրաստ մեկ սեղմումով մուտքի համար:

*Սահիկի ցուցադրության շարժապատկերներ և էֆեկտներ* կյանքի են կոչում ձեր ներկայացումը: Տառատեսակները
ապահովում է ցնցող 2D և 3D պատկերներ տեքստից: Ստեղծեք իրական 3D պատկերներ
ապշեցուցիչ արագությամբ և արձագանքեք:

*.odp ստանդարտ* - Պահպանեք ձեր շնորահնդեսները OpenDocument ձևաչափով` գրասենյակային փաստաթղթերի
միջազգային նոր ստանդարտով: Այս XML ձևաչափը նշանակում է, որ դուք կապված չեք Impress-ի օգտագործման հետ։
Դուք կարող եք մուտք գործել ձեր շնորհանդեսներ ցանկացած OpenDocument-ի համատեղելի
ծրագրակազմից։

*.ppt & .pptx աջակցություն* - Իհարկե, ազատ եք ներմուծել ձեր հին Microsoft PowerPoint շնորհանդեսները, կամ
ձեր աշխատանքը պահեք PowerPoint ձևաչափով այն մարդկանց ուղարկելու համար, ովքեր դեռ օգտագործում են Microsoft-ի արտադրանքը: 

*Flash .swf աջակցություն* - Այլընտրանքորեն, օգտագործեք Impress-ի ներկառուցված ունակությունը` ձեր շնորհանդեսների 
Flash տարբերակները ստեղծելու համար:

[1]: https://templates.openoffice.org "Ներբեռնեք Apache OpenOffice ձևանմուշները"
[2]: https://wiki.openoffice.org/wiki/Presenter_Screen "Կարդացեք ներկայացնողի պաստառի մասին"